Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Տարածաշրջանում կոմունիկացիայի ապաշրջափակման հարցում առաջընթաց կա»․ փոխվարչապետ

«Տարածաշրջանում կոմունիկացիայի ապաշրջափակման հարցում առաջընթաց կա, բայց դեռեւս իրականցվում են փորձագիտական աշխատանքներ, որոնք շատ կարևոր են հարցին ճիշտ լուծումներ տալու համար», - այս մասին Ազգային ժողվում Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 

Փոխվարչապետը ընդգծեց, որ հիմնականում քննարկվում են երկաթգծերի, ավտոճանապարհների՝ խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է խոսքը՝ բոլոր հնարավոր ուղղություններով: 

«Գործում է փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խումբ, մենք մի քանի նիստ ունեցել ենք, գործում են նաև ենթախմբեր՝ թվով երկուսը, որոնցից մեկը փորձագիտական աշխատանքներ է իրականացնում զուտ ենթակառուցվածքների տեխնիկական բնույթի հետ կապված, մյուսը՝ իրավական, մաքսային և նմանատիպ այլ հարցերի հետ կապված»,- ասաց Գրիգորյանը: Նա հավելեց, որ պլանավորել են  որոշ հարցերի շուրջ զեկույցով հանդես գալ մինչև մարտի 1-ը, բայց հնարավոր չի եղել,  որովհետև կա հավելյալ փորձագիտական աշխատանքների անհրաժեշտություն։