Միջոցառման մասնակիցների և ոստիկանների միջև միջադեպեր և բռնություններ կարող են տեղի ունենալ նաեւ առանց նախազգուշացման. ԱՄՆ Դեսպանատուն

Միջազգային
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը այսօրվա հանրահավաքի հետ կապված զգուշացում է տարածել.
Դեսպանատունը հիշեցնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ մեծ բազմությունն անկանխատեսելի է։ Միջոցառման մասնակիցների, նրանց դեմ հանդես եկողների և ոստիկանների միջև միջադեպեր և բռնություններ կարող են տեղի ունենալ նաեւ առանց նախազգուշացման։
ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում լինել զգոն և ստուգել տեղական լրատվամիջոցների թարմացումները երթևեկության հնարավոր խափանումների մասին տեղեկատվության համար: