Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միացյալ Նահանգներն ու Հայաստանը քաղաքացիական միջուկային համագործակցության հուշագիր ստորագրեցին

Միացյալ Նահանգներն ու Հայաստանը քաղաքացիական միջուկային համագործակցության հուշագիր ստորագրեցին
Միջազգային
14:47, 03 май 2022
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Վաշինգտոնում հանդիպեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ մեկնարկելուԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսությունը։ Պետքարտուղարը հանձնառու է ամրապնդել ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունները և շարունակել համագործակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգի շուրջ։ Հանդիպման ընթացքում պետքարտուղարը և արտգործնախարարը ստորագրեցին միջուկային համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որը ճանապարհ կհարթի քաղաքացիական միջուկային համագործակցության մեծացման համար՝ Հայաստանի կողմից էներգետիկ աղբյուրների բազմազանեցման համատեքստում։ Պետքարտուղարը և արտգործնախարարը քննարկեցին Հայաստանի առաջընթացը ժողովրդավարական, իրավունքի գերակայության և հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ուղղությամբ։ Նրանք քննարկեցին նաև Հայաստանի և իր հարևանների միջև ընթացող երկխոսությունը։ Պետքարտուղար Բլինքենը շնորհակալություն  հայտնեց արտգործնախարարին Հայաստանի ցուցաբերած ճկունության համար և խրախուսեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա ուղիղ բանակցությունների վարումը՝ ընդգծելով ԱՄՆ-ի (նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի) հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնելու կայուն խաղաղության և բարգավաճման։