Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակի հետ

Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակի հետ
Միջազգային
16:39, 25 март 2021
Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակի հետ։

Մարտի 25-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Լևան Իոսելիանիի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։

Հանդիպմանը մասնակցել է նաև «Քաղաքացիներ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ալեկո Էլիսաշվիլին։

Հանդիպմանը զրուցակիցները բարձր են գնահատել հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ,հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը։