Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որոշվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման ազգային հանձնաժողովների նախագահները և ձևաչափը

Որոշվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման ազգային հանձնաժողովների նախագահները և ձևաչափը
Միջազգային
13:49, 13 май 2022
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, ելույթ ունենալով Դուշանբեում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ներառյալ խաղաղության պայմանագրի ստորագրումը և սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկը. «Այս առումով քայլեր են ձեռնարկվել խաղաղ համաձայնագրի բանակցային գործընթաց սկսելու ուղղությամբ, այդ թվում՝ որոշվել են երկու երկրների միջև սահմանազատման ազգային հանձնաժողովների նախագահների և ձևաչափերը», – հավելել է Բայրամովը։