Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Freedom House-ը ցուցարարներին կոչ է անում իրենց հիմնարար իրավունքները իրացնել խաղաղ ճանապարհով, իսկ ոստիկանությանը հորդորում զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից

Freedom House-ը ցուցարարներին կոչ է անում իրենց հիմնարար իրավունքները իրացնել խաղաղ ճանապարհով, իսկ ոստիկանությանը հորդորում զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից
Միջազգային
22:18, 13 май 2022
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը անհանգստացած է բռնություններով, որոնք տեղ են գտնում Հայաստանում բողոքի ցույցերի ընթացքում:

Հեղինակավոր կազմակերպության թվիթերյան գրառման մեջ, որը թարգմանաբար տարածել է Freedom House-ի հայաստանյան գրասենյակը, մասնավորապես ասված է. - «Freedom House-ը անհանգստացած է Հայաստանում լրագրողների, հանրային գործիչների և հասարակ քաղաքացիների նկատմամբ բողոքի ցույցերի ժամանակ իրականացվող բռնությամբ: Դիմում ենք մարդկանց իրենց հիմնարար իրավունքները խաղաղ ճանապարհով իրացնելու կոչով, իսկ ոստիկանությանը կոչ ենք անում զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից»։

«Հայաստանի իշխանությունները և ընդդիմությունը պետք է հարգեն ժողովրդավարական և մարդու իրավունքների ինստիտուտների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեությունը, որոնք անհրաժեշտ են բոլոր քաղաքացիների իրավունքները ժողովրդավարական նորմերին և չափանիշներին համապատասխան երաշխավորելու համար», - շեշտում է Freedom House-ը:

azatutyun.am