Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որ երկրների օգտին է քվեարկել Հայաստանի ժյուրին «Եվրատեսիլ 2022»–ում

Որ երկրների օգտին է քվեարկել Հայաստանի ժյուրին «Եվրատեսիլ 2022»–ում
Միջազգային
02:49, 15 май 2022
Իտալիայում այս պահին ընթանում է «Եվրատեսիլ 2022»–ը։ Քիչ անց հայտնի կդառնա մրցույթի 66-րդ հաղթողի անունը: Հաղթանակի համար հիմնականում պայքարում են Միացյալ Թագավորությունը, Շվեդիան և Իսպանիան։

Հայաստանի ժյուրիի կազմում ընդգրկված են Հանրային հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր, ռեժիսոր Արշալույս Հարությունյանը, երգիչ Էրիկ Կարապետյանը, «Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանի պատվիրակ Սրբուկը, երգահան Լիլիթ Նավասարդյանը և պարուհի Վիկտորյա Մարտիրոսյանը: 

Հայաստանից քվեարկության արդյունքները հայտնել է հումորիստ, հաղորդավար Գարիկ Պապոյանը:
  • Իսպանիա 12
  • Իտալիա 10
  • Պորտուգալիա 8
  • Ֆրանսիա 7
  • Ուկրաինա 6
  • Շվեդիա 5
  • Նիդերլանդներ 4
  • Էստոնիա 3
  • Հունաստան 2
  • Մոլդովա 1