Լավրովը կհանդիպի Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ

Միջազգային
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպում կունենա Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպումը նախատեսվում է ապրիլի 2-ին: «ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի շրջանակում հնարավոր հանդիպումների թվում նախատեսվում է Ռուսաստանի արտգործնախարարի շփումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ»,- ասել է Զախարովան: