Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցիները խոշտանգում են Արցախի խաղաղ բնակչին այն բանի համար, որ նա հայ է․ Արման Թաթոյան

Ադրբեջանցիները խոշտանգում են Արցախի խաղաղ բնակչին այն բանի համար, որ նա հայ է․ Արման Թաթոյան
Միջազգային
13:47, 28 март 2021
ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Այս տեսանյութում ադրբեջանական զինվորականները խոշտանգում ու նվաստացնում են Արցախի խաղաղ բնակչի, հասարակ գյուղացու միայն այն բանի համար, որ նա հայ է:
Ադրբեջանական զինվորականները ոգեշնչված են ատելությամբ ու այն նույն բառապաշարով, ինչ քարոզում են ադրբեջանական և թուրքական իշխանություններն ու հանրային գործիչները:
Այս տեսանյութն օբյեկտիվ բնույթի այն բազմաթիվ ապացույցներից է, որ վկայում է արմատացած թե´ էթնիկ, թե´ կրոնական խորքային ատելության ու ատելության շարժառիթներով պատերազմական հանցագործությունների, դաժանությունների մասին: 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի  աշխատակազմը այս տեսանյութը, որը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի է, դեռ այդ ժամանակ էր հետազոտել, ուղարկել միջազգային մարմիններին ու հրապարակել: