Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Վերին Լարս» անցակետը երկկողմանի բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

«Վերին Լարս» անցակետը երկկողմանի բաց է բոլոր տեսակի մեքենաների համար
Միջազգային
19:07, 28 март 2021
Խոշոր բեռնատարների տեղաշարժը «Վերին Լարս» անցակետով լիովին վերականգնվել է։

Ըստ ՊԵկ հաղորդագրության, ինչպես հայտնում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ Արամ Թանանյանը, ռուսական «Վերին Լարս» և վրացական «Դարիալի» («Կազբեկի») անցակետերն արդեն երկկողմանի բաց են բոլոր տեսակի՝ մարդատար և բեռնատար, մեքենաների տեղաշարժի համար։
Ավելի վաղ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնել էր, որ եղանակային բարենպաստ պայմանների շնորհիվ աստիճանաբար կազմակերպվում է Ռուսաստան-Վրաստան սահմանին մնացած մեքենաների հոսքը։