Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արա Այվազյանն ապրիլի 1-ին մեկնելու է Մոսկվա

Արա Այվազյանն ապրիլի 1-ին մեկնելու է Մոսկվա
Միջազգային
14:37, 29 март 2021
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ապրիլի 1-ին մեկնելու է Մոսկվա։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց նախարարը։ 

Այվազյանը մանրամասնեց, որ մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ շրջանակում արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Նրա խոսքով` այս պահի դրությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ եռակողմ կամ երկկողմ հանդիպում նախատեսված չէ։ «Սակայն արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակում շփումներ, բնականաբար, կլինեն տարբեր գործընկերների հետ»։