Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստանը Թուրքիայի հետ որևէ բանակցություն, կոնսուլտացիա չի վարում»․ ԱԳ նախարար

«Հայաստանը Թուրքիայի հետ որևէ բանակցություն, կոնսուլտացիա չի վարում»․ ԱԳ նախարար
Միջազգային
14:40, 29 март 2021
«Պետք է հիշեցնեմ, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հնչեցվում է վարչապետի և ԱԳ նախարարի կողմից։ Թուրքիայի կողմից նախորդ դարի հայատյացությունը ոչ միայն չի դադարեցվել, այլ նաև արտահանվել է տարածաշրջան, և չնայած բոլորն էլ լավ են գիտակցում, թե ինչ հնարավորություններ ու հեռանկարներ կարող են ստեղծել խաղաղությունը և հաշտությունը, սակայն դրանք չպետք է լոկ գեղեցիկ խոսքեր լինեն», - այս մասին ԱԳ նախարարն ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում։
Այվազյանը շեշտեց` հայ ժողովուրդը, որը 20-րդ դարասկզբին ցեղասպանություն է վերապրել, թերևս ամենալավն է գիտակցում խաղաղության գինը, հետևաբար Հայաստանը չի փնտրում թշնամիներ:
«Որպեսզի իրապես խաղաղություն լինի տարածաշրջանում, ակնկալում ենք, որ Թուրքիան լուրջ, արմատական հարաբերությունների կենթարկի Հայաստանի հանդեպ իր ագրեսիվ քաղաքականությունը և կվերացնի թշնամական գործողությունները»,- ասաց նա:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ԱԳ նախաախարից հետաքրքրվեց, թե  արդյո՞ք Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգման որևէ բանակցություն կամ կոնսուլտացիա կա, նախարարն արձագանքեց. «ԱԳ նախարարությունը տեղյակ չէ որևէ ձևաչափի մասին, որում կարող են տեղի ունենալ խորհրդակցություններ, բանակցություններ պաշտոնական Անկարայի հետ»: