Ադրբեջանը և Ռուսաստանը ստորագրել են ավելի քան 250 տարբեր համաձայնագիր. Բայրամով

Միջազգային
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ճեպազրույցում, հայտարարել է, որ մինչ օրս Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է ավելի քան 250 համաձայնագիր։
«Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները փոխշահավետ և ռազմավարական համագործակցության և բարիդրացիության հաջող օրինակ են։ Երկկողմ հարաբերությունները երկար պատմություն ունեն։ Իրենց պետական անկախության վերականգնումից հետո Ադրբեջանը և Ռուսաստանը ստորագրել են ավելի քան 250 տարբեր համաձայնագիր, որոնք ամուր իրավական դաշտ են ստեղծում համագործակցության համար», - հայտարարել է Բայրամովը։
Բայրամովը, մասնավորապես, կարևորել է 2022 թվականին ստորագրված Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը։