Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աննա Հակոբյանը ժամանել է Ֆրանսիայի Նիցցա քաղաք

Աննա Հակոբյանը ժամանել է Ֆրանսիայի Նիցցա քաղաք
Միջազգային
21:05, 26 июнь 2022
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ քաղաք Նիցցա:

Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից։

Վարչապետի տիկինն այսօր մասնակցելու է Պարսամյան վարժարանի 35-ամյակի հանդիսությանը: Այցի ընթացքում Աննա Հակոբյանն ունենալու է պաշտոնական հանդիպումներ և քննարկումներ ոչ միայն Նիցցա, այլ նաև Մոնակո և Կանն քաղաքներում: