Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լարսը փակ է հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով․ վնասվել է միջազգային նշանակության ավտոճանապարհի մի մասը․ ՏԿԵՆ

Լարսը փակ է հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով․ վնասվել է միջազգային նշանակության ավտոճանապարհի մի մասը․ ՏԿԵՆ
Միջազգային
13:09, 27 июнь 2022
ՏԿԵ նախարարի խոսնակ Սոնա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․
 
«Լարսը փակ է հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով Թերեք գետի վարարման պատճառով։ Վարարումից վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը»։