Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինական զորքերն այսօր գնդակոծել են Դոնեցկի Պետրովսկի շրջանը

Ուկրաինական զորքերն այսօր գնդակոծել են Դոնեցկի Պետրովսկի շրջանը
Միջազգային
13:39, 27 июнь 2022
Այսօր՝ հունիսի 27-ի առավոտյան, ուկրաինական զորքերը գնդակոծել են Դոնեցկի Պետրովսկի շրջանը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով Դոնեցկի ժողովրդական հանրապետության պատկան մարմինների հայտարարություններին։ 

«Ուկրաինայի զինված կազմավորումներից կրակ է արձակվել 07:55-ին՝ Կրասնոգորովկա բնակավայր - Դոնեցկ քաղաք (Պետրովսկի շրջան) ուղղությամբ. արձակվել է 122 մմ տրամաչափի հինգ արկ»,-գրված է պատկան կառույցի տելեգրամյան ալիքում։

Ինչպես հայտնում է ռուսական լրատվամիջոցը, հունիսի 13-ից սկսած Դոնեցկի շրջանը ենթարկվում է աննախադեպ գնդակոծության։ Հարվածները հասցվում են քաղաքի գրեթե բոլոր թաղամասերին, ամենաշատը տուժում են Կիևի, Պետրովսկի, Պրոլետարսկի և Կույբիշևսկի շրջանները։ 

«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը պաշտոնական ուղերձում ասել է, որ հանրապետությունը Ռուսաստանից խնդրում է «լրացուցիչ դաշնակից ուժեր»։ Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը հունիսի 13-ին քաղաքի գնդակոծությունն անվանել է ամենակատաղիներից մեկը հակամարտության ութ տարիների ընթացքում», - հայտնել է Ռիա Նովստին։