Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ակտիվ քննարկվում են Լարսում կանգնած բեռների տեղափոխման այլընտրանքային տարբերակները․ ՏԿԵ նախարարի մամուլի քարտուղար

Ակտիվ քննարկվում են Լարսում կանգնած բեռների տեղափոխման այլընտրանքային տարբերակները․ ՏԿԵ նախարարի մամուլի քարտուղար
Միջազգային
15:53, 27 июнь 2022
Վրացական կողմն աշխատանքներ է կատարում հորդառատ անձրևների հետևանքով վնասված ճանապարհը վերականգնելու՝ Լարսը բացելու ուղղությամբ։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետի տեղակալ Անահիտ Խեչոյանը։

Նրա խոսքով՝ այս պահին ապրաքներից ծիրանն է շատ տեղափոխվում, որը շուտ փչացող միրգ է, և բեռների երկար կանգնելու հետևանքով, բնականաբար, լուրջ վնասներ կլինեն։ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանն էլ տեղեկացրեց, որ ակտիվ քննարկվում են բեռների տեղափոխման այլընտրանքային տարբերակները։ 

Սոնա Հարությունյանի խոսքով՝ ռուսական կողմում մոտ 700 դատարկ բեռնատար կա, վրացական կողմում առկա բեռնատարների թիվը հստակեցվում է։ 

Նշենք, որ ավելի վաղ Սոնա Հարությունյանը հրապարկել էր,որ Լարսը փակ է հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով Թերեք գետի վարարման պատճառով․ «Վարարումից վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը»,-գրել էր նա Ֆեյսբուքի իր էջում։