Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն թույլ չի տա Ռուսաստանին և Չինաստանին իր տեղը գրավել Մերձավոր Արևելքում․ Բայդեն

ԱՄՆ-ն թույլ չի տա Ռուսաստանին և Չինաստանին իր տեղը գրավել Մերձավոր Արևելքում․ Բայդեն
Միջազգային
17:43, 17 июль 2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր երկիրը չի լքի Մերձավոր Արևելքը և թույլ չի տա, որ Չինաստանը, Ռուսաստանը կամ Իրանը զբաղեցնեն իր տեղը։ Այս մասին պետության ղեկավարն ասել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ, ասվում է Սպիտակ տան կայքում։

«ԱՄՆ-ն մտադիր է շարունակել լինել ակտիվ և ներգրավված գործընկեր տարածաշրջանում»,-ասել է նա,-քանի որ աշխարհն ավելի մրցունակ է դառնում, իսկ նրա առջև ծառացած մարտահրավերներն ավելի բարդ են»:

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգների շահերը սերտորեն փոխկապակցված են Մերձավոր Արևելքի հաջողությունների հետ։

«Մենք չենք լքի տարածաշրջանը և հետևում չենք թողնի վակուում, որը լրացնելու են Չինաստանը, Ռուսաստանը կամ Իրանը»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։