Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայրամովը Ստոլտենբերգին է ներկայացրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը

Բայրամովը Ստոլտենբերգին է ներկայացրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը
Միջազգային
11:17, 20 июль 2022
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երեկ Բրյուսելում կայացած բանակցություններում քննարկել են համագործակցության հեռանկարները և տարածաշրջանում տիրող իրավիճակը:

«Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ՆԱՏՕ-Ադրբեջան գործընկերության ներկայիս վիճակի և ապագա հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։

«Միևնույն ժամանակ նշվել են Ադրբեջանի կողմից հետհակամարտային փուլում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ձեռնարկվող քայլերը», - փոխանցում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Ստոլտենբերգն, իր հերթին, ընդգծել է, որ Ադրբեջանը դաշինքի հուսալի գործընկերն է, և, ըստ հաղորդագրության, «բարձր է գնահատել երկրի պաշտպանական ոլորտում բարեփոխումները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի տարբեր առաքելություններում Ադրբեջանի ներդրումը»։

azatutyun.am