Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շուռնուխից գողացված 13 կովերը 2 շաբաթ անց դեռ Ադրբեջանում են․ Սյունիքի փոխմարզպետ

Շուռնուխից գողացված 13 կովերը 2 շաբաթ անց  դեռ Ադրբեջանում են․ Սյունիքի փոխմարզպետ
Միջազգային
16:20, 01 апрель 2021
Civic.am-ի հետ զրույցում ՀՀ Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը հայտնեց, որ ադրբեջանցիները չեն վերադարձրել Շուռնուխ համայնքից գողացված 13  կովերին։ «Ոչ, դեռ չեն վերադարձրել, բայց ռուս խաղաղապահները խոստացել են, որ գտնելու դեպքում հետ կվերադարձնեն», - ասաց փոխմարզպետը։

Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր  ֆեյսբուքյան էջում այս մասին  գրել էր՝ հայտնելով, որ  Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ համայնքից ադրբեջանցիները գողացել են  13  մայր կովեր եւ տարել  ադրբեջանական Սեյթազ գյուղ։