Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ վարչապետի աշխատակազմը՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած, դաշնակ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելելու հիմքերի մասին

ՀՀ վարչապետի աշխատակազմը՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած, դաշնակ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելելու հիմքերի մասին
Միջազգային
10:54, 22 июль 2022
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանել է, թե ինչ հիմքով է հուլիսի 13-ին արգելվել ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն:

«Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան, վարչապետի աշխատակազմից հայտնել են. «Նշված անձի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ» և «զ» կետերը:

Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը:

Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում:

Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլեւ հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը որեւէ վերապահում չունի խաղաղ ակցիաների որեւէ մասնակցի նկատմամբ: Իսկ հարձակումների կազմակերպիչների եւ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ օրենքով սահմանված կարգով արգելվել է»: