Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայդենի եւ Սի Ծինպինի հեռախոսազրույցը կարող Է տեղի ունենալ հուլիսի 28-ին. Reuters

Բայդենի եւ Սի Ծինպինի հեռախոսազրույցը կարող Է տեղի ունենալ հուլիսի 28-ին. Reuters
Միջազգային
10:56, 27 июль 2022
ՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի միջեւ հեռախոսազրույցն, ինչպես սպասվում Է, տեղի կունենա հինագշաբթի օրը՝ հուլիսի 28-ին: Հուլիսի 26-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով մի աղբյուր։

Այդ տվյալների համաձայն՝ Սպիտակ տանն ըստ որում հրաժարվել են պաշտոնապես տեղեկացնել զանգի ժամանակի մասին: Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտնել Է, որ ԱՄՆ-ի նախագահը զրույցի ընթացքում պլանավորում Է ՉԺՀ-ի նախագահի հետ քննարկել այլ հարցերի թվում Ուկրաինայի շուրջ իրադրությունը, ինչպես նաեւ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջաի իրադրությունը:

Հուլիսի 26-ին Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել Է, որ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը  հրապարակման համար տվյալներ չունի ՉԺՀ-ի նախագահի եւ ԱՄՆ-ի նախագահի միջեւ հեռախոսազրույցի անցկացման ժամանակի մասին: Վերջին անգամ երկու երկրների ղեկավարները շփվել են մարտի 18-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: