Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինն Էրդողանի հետ օգոստոսի 5-ին Սոչիում կքննարկի «Բայրաքթարների» հարցը

Պուտինն Էրդողանի հետ օգոստոսի 5-ին Սոչիում կքննարկի «Բայրաքթարների» հարցը
Միջազգային
16:57, 27 июль 2022
Օգոստոսի 5-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հյուրընկալելու է թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հաստատել է, որ երկու երկրների ղեկավարները քննարկման ընթացքում կանդրադառնան Թուրքիայում արտադրվող անօդաչու թռչող սարքերի՝ «Բայրաքթարների» թեմային:

«Մեր երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը միշտ օրակարգում է, և այն փաստը, որ այդ զգայուն ոլորտում մեր փոխգործակցությունը զարգանում է, ինքնին խոսում է մեր հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Այո՛, «Բայրաքթարներ» հարցն, ամենայն հավանականությամբ, կքննարկվի Սոչիում», - ասել է Պեսկովը:

Ռուսական մամուլում վերջերս հրապարակվել են հաղորդագրություններ, որոնց համաձայն, Մոսկվան հետաքրքրություն ունի «Բայրաքթարների» նկատմամբ:

Ռուսների կողմից հարձակման ենթարկված Ուկրաինան լայնորեն կիրառում է այդ ԱԹՍ-ները:

Աղբյուր՝ azatutyun.am