Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեռնոգորիան սառեցնում է Ռուսաստանի քաղաքացիներին պատկանող անշարժ գույքը

Չեռնոգորիան սառեցնում է Ռուսաստանի քաղաքացիներին պատկանող անշարժ գույքը
Միջազգային
10:51, 28 июль 2022
Չեռնոգորիան սկսել է սառեցնել Ռուսաստանի քաղաքացիներին պատկանող անշարժ գույքը։ Համապատասխան փաստաթուղթը երեկ հրապարակվել է հանրապետության նախարարների կաբինետի կայքում։

Հունիսի 10-ին Չեռնոգորիայի ներքին գործերի նախարար Ֆիլիպ Աջիչը հայտարարել է, որ երկրում սառեցվելու է Ռուսաստանի քաղաքացիներին պատկանող 44 անշարժ գույք։ Դա կարվի Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցների ռեժիմի պահպանման շրջանակներում։

Մարտի 1-ին Չեռնոգորիայի իշխանությունները միացել են Ռուսաստանի դեմ ԵՄ բոլոր պատժամիջոցներին։ Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովից հետո համերաշխություն էր հայտնել Ուկրաինային։

Աղբյուր՝ azatutyun.am