Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ըստ բրիտանական հետախուզության, Մոսկվան ՌԴ-ին միանալու «հանգաքվեներ» է ծրագրում Ուկրաինայի տարածքներում

Ըստ բրիտանական հետախուզության, Մոսկվան ՌԴ-ին միանալու «հանգաքվեներ» է ծրագրում Ուկրաինայի տարածքներում
Միջազգային
16:07, 30 июль 2022
Մոսկվան Ուկրաինայում ռուսների հսկողության տակ հայտնված տարածքների ղեկավարներից պահանջում է կազմակերպել Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեներ:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզական վարչության փորձագետները ենթադրում են, որ այդ «հանրաքվեները» կարող են տեղի ունենալ մինչև այս տարեվերջ:

«Տեղական իշխանությունները բնակիչներին համոզում են հայտնել անձնական տվյալները, որոնք հետագայում կօգտագործվեն ընտրողների ցուցակները կազմելու համար»,- հայտնել են բրիտանացի փորձագետները:
Խերսոնում Մոսկվայի կողմից նշանակված ռազմական վարչակազմը մի քանի շաբաթ առաջ արդեն հայտնել է, որ ցանկանում է հանրաքվե անցկացնել Ռուսաստանին միանալու հարցով:

Խերսոնը կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար: Ռուսական բանակն այդ սևծովյա քաղաքը գրավել է փետրվարի 24-ին Ուկրաինա ներխուժելուց ընդամենը մի քանի օր անց:

2014 թվականին Ռուսաստանն ապօրինաբար զավթել է Ղրիմի թերակղզին և այն «հանրաքվեով» հայտարարել Դաշնության մաս:
Այդ, ամենայն հավանականությամբ, կեղծված «հանրաքվեի» արդյունքներով Ղրիմի բնակիչների 97 տոկոսը քվեարկել է հօգուտ Դաշնությանը միանալուն:

Աղբյուր՝ azatutyun.am