Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերբիան ու Կոսովոն պատերազմի շեմին են. Սերբիայի նախագահ Վուչիչը ելույթով դիմել է սերբերին և ալբանացիներին

Սերբիան ու Կոսովոն պատերազմի շեմին են. Սերբիայի նախագահ Վուչիչը ելույթով դիմել է սերբերին և ալբանացիներին
Միջազգային
00:25, 01 август 2022
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը քիչ առաջ հանդես է եկել ելույթով՝ հայտարարելով, որ իրենց տեղեկություններով Կոսովոն պատրաստվում է գիշերը ՝ օգոստոսի 1-ին հարձակվել Սերբիայի վրա։
 
«Ես խնդրում եմ, որ լինի խաղաղություն, ես աղոթում եմ խաղաղության համար։ Ես դիմում եմ  սերբերին ու ալբանցիներին՝ պահպանեք խաղաղությունը։ Իրավիճակը շատ թեժ է, սերբերը այլևս չեն կարող հանդուրժել դաժանություն, ես համարյա ծնկի եմ իջել նրանց առաջ և խնդրել նրանց,  ու ստացել խոստում։ Իրավիճակը շատ լուրջ է»,- ասել է Սերբիայի նախագահը՝ հավելելով, որ իրենք երբևէ չեն եղել ավելի բարդ ու ծանր իրավիճակում, քան այսօր։