Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիացի խորհրդարանականներն Արևմուտքին կոչ են արել կանգնեցնել Թուրքիային

Ֆրանսիացի խորհրդարանականներն Արևմուտքին կոչ են արել կանգնեցնել Թուրքիային
Միջազգային
13:46, 02 август 2022
Ֆրանսիայում մի խումբ խորհրդարանականներ դեմ են արտահայտվել Թուրքիայի հնարավոր ռազմական գործողություններին Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական ուժեր, գրում է ermenihaber-ը։

Ֆրանսիայի խորհրդարանի 102 պատգամավորի կողմից հրապարակված  «Էրդողանի խելագարությանը պիտի վերջ դրվի» հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան  փորձում է օգտվել իր ունեցած դերակատարությունից Ուկրաինայի հարցում և համոզել ՆԱՏՕ-ին Սիրիայում ռազմական գործողություն սկսելու համար:


«Արևմուտքը պիտի կանգնեցնի Թուրքիային և թույլ չտա, որ մեր դաշնակից Սիրիայի քրդական ուժերը ենթարկվեն հարձակման», - նշված է հայտարարության մեջ: