Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չինաստանի բանակը զորավարժանքներ է սկսել Թայվանի ափերի մոտ

Չինաստանի բանակը զորավարժանքներ է սկսել Թայվանի ափերի մոտ
Միջազգային
11:40, 03 август 2022
Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակը սկսել է մի շարք ռազմագործողություններ և զորավարժանքներ Թայվանի ափերի մոտ՝ հյուսիսային, հարավ-արևմտյան և հարավ-արևելյան հատվածներում;

Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի Արևելյան գոտու մարտական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Շի Յիին։

«Օգոստոսի 2-ի երեկոյան ՉԺՀ-ի Արևելյան մարտական հրամանատարությունը մի շարք համատեղ ռազմագործողություններ է սկսել Թայվան կղզու շուրջ, ինչպես նաև համատեղ օդային և ռազմածովային զորավարժություններ ծովում և օդային տարածքում Թայվանից դեպի հյուսիս, հարավ-արևմուտք և հարավ-արևելք»,- ասել է Շի Յին։