Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաշինգտոնը չի հրաժարվի կղզու նկատմամբ իր հանձնառությունից․ Նենսի Փելոսին հանդիպել է Թայվանի առաջնորդի հետ

Վաշինգտոնը չի հրաժարվի կղզու նկատմամբ իր հանձնառությունից․ Նենսի Փելոսին հանդիպել է Թայվանի առաջնորդի հետ
Միջազգային
12:29, 03 август 2022
Վաշինգտոնը չի հրաժարվի կղզու նկատմամբ իր հանձնառությունից՝ չնայած Չինաստանի հակազդեցությանը, այսօր Թայվանի առաջնորդ Ցայ Ինգ-Վենի հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

«Այսօր աշխարհը կանգնած է ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև ընտրության առաջ», - ասել է Փելոսին իր կարճ ելույթում՝ շարունակելով․ - «Ժողովրդավարությունը պահպանելու Ամերիկայի վճռականությունը այստեղ՝ Թայվանում և ամբողջ աշխարհում, մնում է անկոտրում»:

Փելոսիի այցը մեծացրել է ԱՄՆ-Չինաստան լարվածությունը․ Թայվանը տասնամյակներ առաջ անջատվել է Չինաստանից, բայց Պեկինը կղզին համարում է իր անբաժանելի մասը և ցավոտ է ընդունում օտարերկրացի պաշտոնյաների այցերը Թայվան։ Փելոսին Ներկայացուցիչների պալատի առաջին խոսնակն է, ով այցելել է Թայվան 1997 թվականից ի վեր։

Աղբյուր՝ azatutyun.am