Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ պետքարտուղարը Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը. Փրայս

ԱՄՆ պետքարտուղարը Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը. Փրայս
Միջազգային
17:37, 04 август 2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ հայտնել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

«Պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է փոխգործակցել երկկողմ հիմքի վրա, համախոհ գործընկերների հետ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանն աջակցելու և հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը նպաստելու համար»,- նշված է Փրայսի հաղորդագրության մեջ:

Նա տեղեկացրել է նաև, որ կողմերը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում և երկրից հացահատիկի արտահանման շուրջ պայմանավորվածությունների կյանքի կոչումը: