Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կանադացի սենատորը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան

Կանադացի սենատորը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան
Միջազգային / Տարածաշրջան
19:18, 09 август 2022
Քվեբեկից կանադացի սենատոր Լեո Հուսակոսը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան` կոչ անելով Կանադային և միջազգային հանրությանը խստորեն դատապարտել այն: Այս մասին նա գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում:

«Արցախի ժողովրդի վրա Ադրբեջանի հարձակումը 2020 թվականի նոյեմբերի հրադադարի համաձայնագրի վերջին խախտումն է։ Ես անհանգստացած եմ Ադրբեջանի վերսկսված ագրեսիայի առիթով և կոչ եմ անում Կանադային ու միջազգային հանրությանը խստորեն դատապարտել այն»,- գրել է նա: