Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բեռնը և Կիևն ավարտել են Ռուսաստանում Ուկրաինայի շահերը ներկայացնելու շուրջ բանակցությունները

Բեռնը և Կիևն ավարտել են Ռուսաստանում Ուկրաինայի շահերը ներկայացնելու շուրջ բանակցությունները
Միջազգային
21:10, 10 август 2022
Շվեյցարիան Ուկրաինայի հետ պայմանավորվել է, որ Բեռնը կներկայացնի Կիևի շահերը Ռուսաստանում:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարարությունը:
«Ուկրաինան ցանկություն է հայտնել, որ Շվեյցարիան ներկայացնի իր շահերը Ռուսաստանում:

Համապատասխան բանակցություններն ավարտվել են: Որպեսզի այս համաձայնագիրն ուժի մեջ մտնի, Ռուսաստանը պետք է իր համաձայնությունը հայտնի», - ասվում է հայտարարության մեջ:

Նախարարությունը նաև նշել է, որ Ուկրաինայում հակամարտության հենց սկզբից երկիրը պատրաստ է կողմերին տրամադրել բանակցային հարթակ, ինչպես նաև բովանդակային և փորձագիտական աջակցություն՝ հնարավոր բանակցությունների ընթացքում։