Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
Միջազգային
12:44, 05 апрель 2021
Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը միաձայն Արցախի անկախությունը ճանաչող բանաձև է ընդունել: Այս մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը:

«Շնորհայալություն ենք հայտնում Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքի համայնքային խորհրդի անդամներին խորհրդի անդամ Վինչենցո Կալաբրետտի ներկայացրած Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևը միաձայն ընդունելու համար։ Բանաձևում hամայնքային խորհուրդը համերաշխություն է հայտնում Արցախի հանրապետության ժողովրդին, դատապարտում է ադրբեջանական ագրեսիան և հորդորում է Իտալիայի իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը»,- ասված է դեսպանտության տարածած հաղորդագրության մեջ:

Բանաձևի հեղինակ Վինչենցո Կալաբրետտը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ շնորհակալություն է հայտնել Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքապետին և համայնքային խորհրդի անդամներին բանաձևն ընդունելու համար: