Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ և ՌԴ միջև դաշնակցային հարաբերությունները կախված չեն ընտրությունների արդյունքից. ՀՀ վարչապետ

ՀՀ և ՌԴ միջև դաշնակցային հարաբերությունները կախված չեն ընտրությունների արդյունքից. ՀՀ վարչապետ
Միջազգային
14:51, 06 апрель 2021
Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական ու դաշնակցային հարաբերությունները կախված չեն կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Interfax»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունները բավականին հարուստ են և ծավալուն: Դրանք հիմնված են մեր ժողովուրդների պատմական մտերմության վրա: Այդ հարաբերությունների բնույթը կախված չէ ապագա արտահերթ ընտրությունների արդյունքից»,- ասել է Փաշինյանը:

Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումիցավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումներից հետո: