Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհ Սոչիի օդանավակայանում

Հրդեհ Սոչիի օդանավակայանում
Միջազգային
12:23, 20 август 2022
Սոչիի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկվել, սակայն այն չի խաթարել օդանավակայանի աշխատանքը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ին,  ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կենցաղային շենքում բռնկված  հրդեհը տեղայնացվել է:
«Օդանավակայանի տարածքում ոչինչ չի այրվում, այդ հատվածում հրդեհվել է կենցաղային շինություն, հրդեհն արդեն տեղայնացվել է, տեղեկությունը ճշտվում է»,- հայտնել են նախարարությունից։