Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մակրոնը հայտարարել է «առատության շրջանի» ավարտի մասին

Մակրոնը հայտարարել է «առատության շրջանի» ավարտի մասին
Միջազգային
21:00, 24 август 2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է  «առատության շրջանի» ավարտի մասին և կոչ արել պատրաստվել ճգնաժամի տնտեսական հետևանքներին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Փաստորեն, այն, ինչի միջով անցնում ենք, կարելի է համարել առատության շրջանի ավարտ: Մենք ստիպված ենք լինելու առերեսվել տնտեսական հետևանքների հետ: Մենք խոսում ենք այնպիսի ապրանքների և տեխնոլոգիաների մասին, որոնք, թվում էր, միշտ հասանելի կլինեն մեզ»,- ասել է Մակրոնը Ֆրանսիայի Նախարարների խորհրդի առաջին նիստի բացման ժամանակ, որը հեռարձակել է BFMTV-ն։

Նրա խոսքով՝ ուկրաինական հակամարտությունից և երաշտի ու հրդեհների պատճառով հրահրված կլիմայական ճգնաժամից հետո ֆրանսիացիները կրկին կբախվեն այս կամ այն ապրանքների և տեխնոլոգիական պակասի հետ։

Խոսելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Ֆրանսիայի ղեկավարն ասել է, որ «ազատությունն ունի իր գինը, որը կարող է զոհեր պահանջել»։