Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանն ստացել է ԱՄՆ պատասխանը միջուկային գործարքի վերաբերյալ

Իրանն ստացել է ԱՄՆ պատասխանը միջուկային գործարքի վերաբերյալ
Միջազգային
21:10, 24 август 2022
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին ասել է, որ իր երկիրը սկսել է միջուկային գործարքի վերաբերյալ ամերիկյան առաջարկների մանրամասն քննարկումը։
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Չորեքշաբթի երեկոյան իրանական կողմը պատասխան է ստացել ԱՄՆ կառավարությունից ԵՄ համակարգողի միջոցով: Մենք  սկսել ենք ամերիկյան առաջարկների մանրամասն քննարկումը և լրացուցիչ կտեղեկացնենք համակարգողին մեր կարծիքի մասին»,- ասել է Չաֆին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմիցս ազդարարել է Վաշինգտոնին Թեհրանի հետ միջուկային համաձայնագրի մեջ վերադարձնելու պատրաստակամությունը:

Օգոստոսի 11-ին The Wall Street Journal-ը հայտնել էր,  որ ԵՄ  դիվանագետները  մշակել են  Իրանի հետ միջուկային  համաձայնագրի վերականգնման փաստաթղթի վերջնական տեքստը: Այս տեղեկատվության համաձայն՝ ԵՄ-ն Թեհրանին զիջումներ է առաջարկել ՄԱԳԱՏԷ-ի  կողմից  հայտնաբերված  միջուկային  նյութի  հետաքննության հարցում,  որի ծագումը  իրանական կողմը չի պարզաբանել։ 

Հրատարակությունը նշում է, որ Բրյուսելի առաջարկը քայլ է դեպի Թեհրան, քանի որ այս հետաքննությունը արևմտյան կողմի առանցքային խնդիրներից է։