Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է
Միջազգային
13:58, 07 апрель 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Մանե Գեւորգյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է: Երկու երկրների ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ առեւտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն: Վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաեւ հարցեր, որոնք վերաբերում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին»։