Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը նախատեսում է դեպի Հայաստան արտահանման ծավալները հասցնել մինչև 1 միլիարդ դոլարի

Իրանը նախատեսում է դեպի Հայաստան արտահանման ծավալները հասցնել մինչև 1 միլիարդ դոլարի
Միջազգային
15:00, 27 август 2022
 Իրանից արտահանումը Հայաստան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 37 տոկոսով: Ինչպես տեղեկացնում է «Irna» գործակալությանը, այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: 

Զանջան նահանգի առևտրային պատվիրակության հետ հանդիպմանը դեսպանը Հայաստանը համարել է անվտանգ և հուսալի հաղորդակցման կամուրջ ԵԱՏՄ և ԵՄ երկրների հետ առևտրային հարաբերություններ հաստատելու համար։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրներ 6000, 7000 ապրանքների արտահանման համար Հայաստանի արտոնյալ սակագինը իրանցի գործարարներին թույլ կտա ներկա գտնվել նման շուկաներում:

Զոհուրին նշել է, որ մի քանի կարևոր նախագծեր Իրանի և Հայաստանի միջպետական հանձնաժողովի օրակարգում են:
«Իրանից Հայաստան արտահանման ծավալը ներկայումս հասել է 560 միլիոն դոլարի, և մենք նախատեսում ենք այն հասցնել մինչեւ 1 միլիորդ դոլարի», - հավելել է դեսպանը: