Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Չափազանց կարևոր է տարածաշրջանում վերականգնել տրանսպորտային ուղիների հնարավորությունը»․ Պուտինը՝ Փաշինյանին

«Չափազանց կարևոր է տարածաշրջանում վերականգնել տրանսպորտային ուղիների հնարավորությունը»․ Պուտինը՝ Փաշինյանին
Միջազգային
18:03, 07 апрель 2021
«Մեր փոխվարչապետը կանոնավոր կերպով լինում է ձեզ մոտ՝ Երևանում։ Բոլորովին վերջերս Դուք նրան ընդունեցիք։ Նա Ձեզ զեկուցեց այն մասին, թե ինչպես է փոխգործակցության տրաեկտորիան ամբողջությամբ ընթանում տարածաշրջանում»,- այսօր Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա նշեց, որ նկատի ունենալով հետպատերազմյան իրավիճակը՝ միմյանց հետ բազմիցս են քննարկել այս թեման։ Վլադիմիր Պուտինը նշեց, որ իհարկե կարևորագույն հարց է հանդիսանում տարածաշրջանում վերականգնել առևտրատնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների հնարավորությունը, որպեսզի Հայաստանը ստանա երկրի զարգացման նոր հնարավորություններ։ « Իմ կարծիքով՝ դա չափազանց կարևոր բան է։ Եվ բոլոր այս հարցերը, ինչպես նաև սրա հետ կապված այլ հարցեր հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այսօր ձեզ հետ քննարկել»,- ասաց ՌԴ նախագահը։