Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է ՀՀ-ում նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը

Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է ՀՀ-ում նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը
Միջազգային
18:09, 07 апрель 2021
Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներում Ռուսաստանն ու Հայաստանը կկարողանան վերականգնել ապրանքաշրջանառության ծավալները, որոնք նվազել էին համավարակի ժամանակահատվածում։

«Համոզված եմ, որ շատ մոտ ապագայում մենք կկարողանանք ոչ միայն վերականգնել այդ ծավալները, այլ նաև առաջ շարժվել»,- ասել է Պուտինը։

Նիկոլ Փաշինյանն էլ, իր հերթին  խոսելով տնտեսական համագործակցության մասին, ասել է հետևյալը․
«Ինչպես Դուք նշեցիք, տնտեսական համագործակցությունը նույնպես շատ կարևոր է մեզ համար և ես հուսով եմ, որ մենք այսօր կքննարկենք որոշ հարցեր՝ կապված ռազմավարական ներդրումների հետ։ Եվ այդ համատեքստում ես ուզում եմ քննարկել Ձեզ հետ ՀՀ-ում նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը»։