Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շառլ Միշելը հեռախոսազրույց կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ՝ Բրյուսելում եռակողմ հանդիպման նախաշեմին

Շառլ Միշելը հեռախոսազրույց կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի  հետ՝ Բրյուսելում եռակողմ հանդիպման նախաշեմին
Միջազգային
14:39, 30 август 2022
Եվրամիության խորհրդի ղեկավար Շառլ Միշելը իր Twitter-ում գրել է, որ Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման նախաշեմին հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  հետ։ 

«Այսօր կկայանան նախապատրաստական զանգեր վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ՝ Բրյուսելում վաղվա հանդիպման նախաշեմին»,- գրել է նա։ 

Հիշեցնենք, որ վաղը՝ օգոստոսի 31-ին, Բրյուսելում տեղի կունենա Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը: