Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվայում սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը

Մոսկվայում սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունների  հանդիպումը
Միջազգային
15:30, 30 август 2022
Մոսկվայում տեղի է ունենում ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերով երկկողմ հանձնաժողովի նիստը, փոխանցում է ԱՊԱ-ն։

Հանդիպումն անցկացվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ընդունելությունների տանը։ Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ ադրբեջանական կողմը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

Հիշեցնենք, որ սա Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերով երկրորդ հանդիպումն է։ Առաջին հանդիպումը կայացել է այս տարվա մայիսի 24-ին՝ ադրբեջանա-հայկական սահմանին։

Նշենք, որ Մոսկվա մեկնած հայկական պատվիրակության կազմը 11 հոգանոց է՝ փոխվարչապետից բացի, արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության, տարածքային կառավարման փոխնախարարները, ներկայացուցիչներ Զինված ուժերի ԳՇ-ից, ԱԱԾ-ից, Կադաստրի կոմիտեից։ Իսկ ադրբեջանական պատվիրակությունը 23 հոգանոց է։