Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դա հիմնված է լինելու Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա. Զախարովան՝ հաղորդակցությունների ապաշրջափակման մասին

Դա հիմնված է լինելու Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա. Զախարովան՝  հաղորդակցությունների ապաշրջափակման մասին
Միջազգային
14:18, 31 август 2022
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցի լուծումը հիմնված է լինելու Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա։ Այս մասին իր հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Պատասխանելով ադրբեջանական «news.ru» պորտալի ներկայացուցչի հարցին՝ կապված Թուրքիայի առևտրի փոխնախարարի հայտարարության հետ առ այն, թե Ռուսաստանի հետ ուղիղ բանակցություններ են ունեցել «Զանգեզուրի միջանցքի» հարցով, Զախարովան ասել է, որ չի տիրապետում ռուս գործընկերների հետ Թուրքիայի առևտրի նախարարության շփումների մասին տեղեկատվությանը:
 
«Ռուսաստանը շարունակում է առարկայական աշխատանքը Բաքվի և Երևանի հետ՝ Հարավային Կովկասում տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով, և աշխատանքային խմբի շրջանակներում նկատի է առնվում  կոնկրետ երթուղիների փաթեթային լուծման համաձայնեցումը, որը հիմնված կլինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա»,- հավելել է Մարիա Զախարովան: