Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերը կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Միջազգային
10:11, 07 сентябрь 2022
ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ, Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերն այս շաբաթ կայցելի Հարավային Կովկասի երկրներ։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։

Սա կլինի Ռիքերի առաջին ուղևորությունը նոր պաշտոնում։

«Հուսով ենք, որ տարածաշրջան այցերը պարբերական կլինեն։ Նա կմեկնի այսօր երեկոյան, և  այդ շրջանակներում կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։ Նա հանդիպումներ կունենա երեք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ տարածաշրջանի առանցքային խնդիրները, ինչպես նաև վիճելի հարցերի կառուցողական լուծումները և տարածաշրջանային համագործակցության համար աջակցության ու անմիջական ներգրավման հնարավորությունները քննարկելու համար»,- ասել է Պատելը: