Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրահանձնաժողովը հաստատեց Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրից հրաժարվելու որոշումը

Եվրահանձնաժողովը հաստատեց Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրից հրաժարվելու որոշումը
Միջազգային
11:37, 07 сентябрь 2022
Եվրահանձնաժողովը հաստատել է սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրից ամբողջությամբ հրաժարվելու որոշումը։ Սպասվում է, որ Եվրամիության խորհուրդը կհաստատի առաջարկը այս շաբաթ, ասել է ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը։

Դա նշանակում է, որ ռուսաստանցիների համար վիզայի վճարը կարող է աճել մինչև 80 եվրո, տրամադրման ժամկետը կարող է երկարացվել մինչև 45 օր, դիմելու համար կպահանջվեն ավելի շատ փաստաթղթեր, և բազմակի մուտքի վիզաների թիվը կարող է սահմանափակվել, հայտնում է France-Presse լրատվական գործակալությունը:

Բացի այդ, Եվրահանձնաժողովըը խորհուրդ է տվել ստուգել, թե արդյոք Ռուսաստանից դիմողները սպառնում են Եվրամիության անվտանգությանը և միջազգային հարաբերություններին։

Ռուսները, ովքեր արդեն ունեն բազմակի շենգենյան վիզա, կարող են մուտք գործել ԵՄ մինչև դրա գործողության ժամկետը։

azatutyun.am