Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվայի կենտրոնացումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա կարող է հանգեցնել մեր տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման. Փաշինյան

Մոսկվայի կենտրոնացումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա կարող է հանգեցնել մեր տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման. Փաշինյան
Միջազգային
12:56, 07 сентябрь 2022
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն է հայտնել, որ անվտանգության ոլորտում Երևանի հիմնական գործընկերոջ՝ Մոսկվայի կենտրոնացումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա կարող է Հարավային Կովկասում  հանգեցնել ապակայունացման, որն առանց այդ էլ դժվար ժամանակներ է ապրում։ 

«Մեր տարածաշրջանի համար հեշտ ժամանակներ չեն: Այստեղ առաջանում կամ սրվում են այն մարտահրավերները, որոնք արդեն վաղուց գոյություն ունեն, և դրանք առաջին հերթին մարտահրավերներ են, որոնք կապված են անվտանգության հետ: Դա կապված է ընթացիկ իրավիճակի հետ, երբ համաշխարհային հանրության ուշադրությունը <...> և հատկապես անվտանգության ոլորտում Հայաստանի ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանի Դաշնությունը, շատ կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, կան շատ կոնկրետ մտավախություններ, որ դա կարող է հանգեցնել մեր տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման»,- ասել է ՀՀ վարչապետը այսօր Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում: