Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում սկսել են զբոսաշրջության ճյուղի աշխատակիցների պատվաստումը

Թուրքիայում սկսել են զբոսաշրջության ճյուղի աշխատակիցների պատվաստումը
Միջազգային
17:43, 09 апрель 2021
«Անվտանգ զբոսաշրջություն» ծրագրին համապատասխան, Թուրքիան գործարկել Է զբոսաշրջության հատվածի աշխատակիցների պատվաստումը, որը կավարտվի մինչեւ 2021 թվականի ամառային տարեշրջանն սկսվելը: Այդ մասին հաղորդել Է Թուրքիայի զբոսաշրջության զարգացման գործակալությունը (TGA):

Պատվաստվելու են ավիաընկերությունների, օդանավակայանների, հյուրանոցների եւ տեղավորման այլ օբյեկտների, հասարակական սննդի ձեռնարկությունների, տուրիստական գործակալությունների աշխատակիցները, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ Էքսկուսավարները:

Առաջին հերթին պատվաստանյութ կստանան այն ընկերությունների աշխատակիցները, որոնք ստացել են անվտանգ զբոսաշրջության հավաստագրեր՝ Safe Tourism Certificate: Այդ ծրագիրը, որը գործարկվել Է անցած տուրիստական տարեշրջանում, համավարակի պայմաններում անվտանգության կանոններ Է սահմանել հյուրանոցների, հասարակական սննդի ձեռնարկությունների եւ տրանսպորտի համար:

Կանոնները պարտադիր են դարձել այն բոլոր հյուրանոցների համար, որտեղ 30-ից ավելի համարներ կան:
Համապատասխան հավաստագիր արդեն ստացել են ավելի քան 8 հազար օբյեկտներ:

Թուրքիայում բնակչության պատվաստումն սկսվել Է հունվարի 14-ին: Առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթթին Քոջան ապրիլի 9-ին HՖrriyet թերթին հայտարարել Է, որ մինչեւ հունիսի վերջը կամ ավելի շուտ երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստում պետք Է ստանան 40-ից բարձր տարիքի բոլոր քաղաքացիները, իսկ մինչեւ հուլիս՝ 20-ից բարձր տարիքի բոլոր քաղաքացիները: Ըստ պաշտոնական տվյալների, 10,8 մլն մարդ ստացել Է պատվաստանյութի առաջին չափաբաժինը, 7,7 մլն մարդ՝ արդեն երկու չափաբաժինները: Թուրքիայի բնակչությունը կազմում Է մոտավորապես 83 միլիոն մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: