Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինդոնեզիան հայտարարել է G20-ի գագաթնաժողովին Պուտինի անվտանգությունն ապահովելու մասին

Ինդոնեզիան հայտարարել է G20-ի գագաթնաժողովին Պուտինի անվտանգությունն ապահովելու մասին
Միջազգային
11:33, 08 сентябрь 2022
Ինդոնեզիան պատրաստ է ապահովել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգությունը G20-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի այդ երկրում նոյեմբերին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Ինդոնեզիայի դեսպան Խոսե Տավարեսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Որպես այս տարի G20-ի գագաթնաժողովը հյուրընկալող երկիր, իհարկե մենք անվտանգության երաշխիքներ կտրամադրենք բոլոր մասնակիցների համար։ (...) Իհարկե, Ինդոնեզիան երաշխավորում է բոլոր մասնակիցների անվտանգությունը, առաջին հերթին այն պետությունների ղեկավարների, ովքեր ծրագրում են մասնակցել»,- նշել է Տավարեսը։ 

G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 15-16-ը Բալիում։ Հայտնի է, որ միջոցառմանը կարող է ներկա գտնվել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը Ինդոնեզիայի կողմից համաժողովին հրավիրվել է որպես հյուր։

 Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ ոչ բարեկամ երկրները դեռ չեն առաջարկել Պուտինին հանդիպել G20-ում։