Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որոշում է կայացվել վերատեղակայել ռուսական ուժերը․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզի որոշ բնակավայրերից զորքի դուրսբերման մասին

Որոշում է կայացվել վերատեղակայել ռուսական ուժերը․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզի որոշ բնակավայրերից զորքի դուրսբերման մասին
Միջազգային
21:36, 10 сентябрь 2022
Խարկովի մարզի Բալակլեա և Իզյում բնակավայրերում տեղակայված ռուսական զորքերը վերախմբավորվել են՝ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։
 
«Դոնբասի ազատագրման հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելու համար որոշում է կայացվել վերատեղակայել ռուսական ուժերը՝ կենտրոնացնելու ջանքերը Դոնեցկի ուղղությամբ: Նշված տարածքներում տեղակայված ռուսական ստորաբաժանումը Դոնեցկ տեղափոխելու օպերացիան իրականացվել է 3 օրվա ընթացքում»,- նշել է Իգոր Կոնաշենկովը։
 
Նրա խոսքով՝ վերախմբավորման ընթացքում ռուսական կողմը վնասներ է հասցրել ուկրաինական կողմին: 
 
Ուկրաինական լրատվամիջոցների տվյալով էլ՝ ռուսական ուժերը հետ են քաշվել Խարկովի Կուպյանսկ և Իզյում քաղաքներից, իսկ ուկրաինական ուժերն արդեն Լիսիչանսկի և Կրասնի Լիմանի մերձակայքում են:
 
Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել էր, որ Խարկովի շրջանի ավելի քան 30 բնակավայր անցել է Կիևի վերահսկողության տակ, հավելել՝ հակահարձակման գործողությունները շարունակվում են։

Թարգմանությունը՝ 1lurer.am